Լրահոս

19.08.2016 15:15


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 18-ին՝ ժամը 05.30-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 16.30-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 1/7 հասցեի դիմաց իրար են բախվել «Դայհացու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայհացու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի և «ԳԱԶ-2410»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «Հոնդա Ելիսոն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վազանց կատարելիս բախվել է «Մերսեդես Բենց Վ 230» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
«Մերսեդես Բենց Վ 230»-ն կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ճանապարհի 7-րդ կ/մ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը