Լրահոս

19.08.2016 15:20


Ուղևորը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է

Ուղևորը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 9.30-ին, հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 1988 թ. ծնված Ռաֆիկ Քոռօղլյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:


Այս խորագրի վերջին նյութերը