WikiLeaks-ը պատմելու է Ռուսաստանի և Չինաստանի բռնապետական ռեժիմների մասին
WikiLeaks ինտերնետային ռեսուրսը հայտնում է, որ ռուսաստանցի ընթերցողները շատ բան կարող են իմանալ իրենց երկրի մասին։ «Կայքը նախատեսել է հրապարակել Աֆղանստանի վերաբերյալ ևս 15 հազար փաստաթուղթ, ինչից հետո WikiLeaks-ը ծրագրում է անդրադառնալ այլ ռեգիոնների գաղտնի փաստաթղթերին՝ մասնավորապես Ռուսաստանի և Չինաստանի»,-հայտարարել է կայքի ներկայացուցիչ Քրիստին Հրաֆնսոնը։
Կայքի ստեղծման առաջին օրերին WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Էսենջը, հնարավոր ներդրողներին ուղղված նամակում, հայտնել էր, որ «իրենց հիմնական թիրախը լինելու են Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի բռնապետական ռեժիմները»։
Հիշեցնենք, որ «WikiLeaks» կայքը, որը մասնագիտացված է գաղտնի տեղեկատվություններ տարածելում, օրերս մոտ 400 000 գաղտնի փաստաթուղթ է հրապարակել՝ կապված Իրաքում ԱՄՆ-ի ծավալած ռազմական գործողությունների հետ։