Լրահոս

16.12.2009 10:53


Քաղաքական իրադրությունը Թուրքիայում շիկանում է

Քաղաքական իրադրությունը Թուրքիայում շիկանում է

Դեկտեմբերի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում պետական բյուջեի քննարկումների ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի միջև միջադեպ է տեղի ունեցել։

Փոխադարձ վիրավորանքներով ուղեկցվող լեզվակռվում Էրդողանն ու Բայկալը միմյանց մեղադրել են ազգային շահերը դավաճանելու համար։ Պետական բյուջեի ամբողջ քննարկումն անցել է լարված իրավիճակում։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ վերջին օրերին երկրում սրացող քաղաքական իրադարձությունը հնարավոր է բացասաբար անդրդառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վրա։

Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դենիզ Բայկալն ի սկզբանե տարաձայնություններ են ունեցել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, և վերջինս Էրդողանի հասցեին բավական կոշտ հայտարարություններով է հանդես եկել։

Ըստ «TRT»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը