ԵՄ–ն դեմ չէ Եվրոպայի պաշտպանության գործակալության մեջ Թուրքիային ներառելուն
Թուրքական «SolHaber»գործակալությունը հաղորդել է, թե ավելի կարևոր է, որ Եվրամիությունը մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, քան ՄԱԿ-ի։ Այն մասին հայտարարել է պորտուգալացի դիվանագետ Ժաո Վալե դե Ալմեյդան՝ ելույթ ունենալով Լիսաբոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
Նրա խոսքերով՝ այդ գաղափարն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է լուծում տալ Կիպրոսի հարցում Եվրամիության հետ Թուրքիայի ունեցած տարաձայնություններին։
«ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը Թուրքիայինն է, դրա համար էլ այդ կազմակերպությունում նրա ձայնը ծանրակշիռ է»,–ասել է Ալմեյդան։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու Լիսաբոնում նոյեմբերի 22-23-ին, դաշինքի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը հանդես կգա Թուրքիային Եվրոպայի պաշտպանության գործակալության լիիրավ անդամ ընդունելու նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ եվրոպական երկրներից միայն Դանիան է, որ այդ գործակալության մեջ ներառված չէ, և այդ կառույցին Թուրքիայի միանալը միայն կուժեղացնի նրա ազդեցությունը եվրոպական անվատանգության համակարգում։
Նշենք, որ դիվանագետ Ժաո Վալե դե Ալմեյդան ԱՄՆ-ում ԵՄ-ի առաջին դեսպանի հիմնական հավակնորդն է։
ԵՄ–ն դեմ չէ Եվրոպայի պաշտպանության գործակալության մեջ Թուրքիային ներառելուն
Թուրքական «SolHaber» գործակալությունը հաղորդել է, թե ավելի կարևոր է, որ Եվրամիությունը մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, քան ՄԱԿ-ի։ Այն մասին հայտարարել է պորտուգալացի դիվանագետ Ժաո Վալե դե Ալմեյդան՝ ելույթ ունենալով Լիսաբոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։