Լրահոս

20.08.2016 13:08


«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքները

Օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3890 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 6 կգ կշռով կանեփի 21 բույս:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2,45 գրամ «մարիխուանա», 15 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 ատրճանակ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը