Լրահոս

20.08.2016 14:05


Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է

Հովհաննես Հարությունյանի վիճակը ծանր է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալի առողջական վիճակն այս պահին ծանր է։

Փաստաբանը պատմում է, որ Հովհաննեսը ցավերի մեջ է, սակայն ՔԿՀ-ում պատշաճ բուժսպասարկում չեն ցուցաբերում։ Մասնավորապես, օրեր շարունակ չեն փոխվում Հովհաննեսի վնասվածքների վիրակապերը։ Այսօր առավոտյան, օրինակ, բժիշկները փոխել են չորս օր առաջ կապված վիրակապը։

Հայարփի Սարգսյանի հաղորդմամբ՝ Հովհաննեսի ոտքի մատներն անշարժացել են․

«Արդեն երեք օր է՝ Հովհաննեսը չի կարողանում շարժել ոտքի մատները։ Հովհաննեսը մի քանի անգամ բժշկին հարցրել է, թե ինչու է այդպես, սակայն պատասխան չի ստացել․ բժիշկը լռել է։ Սա իմ պաշտպանյալի հանդեպ խոշտանգում է»,- նշում է Սարգսյանը։

Մանրամասն՝ «Հետքում»

Այս խորագրի վերջին նյութերը