Գյումրիի ու Վանաձորի ընտրություններ. տեղակա՞ն, թե՞ համապետական մակարդակ
Սեպտեմբերին ու հոկտեմբերին Հայաստանի բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու: Սա յուրօրինակ փորձաշրջան է քաղաքական ուժերի և հանրության համար: Նաև՝ ստուգատես:
Հատկապես թեժ է լինելու Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ: Բանն այն է, որ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում նոր մոդելով են համայնքային իշխանություն ձևավորելու. ընտրվելու է 33 հոգուց բաղկացած ավագանի, որի կազմից ավագանին առաջարկելու է քաղաքապետի թեկնածու: Դա նշանակում է, որ գործ ենք ունենալու կուսակցական պայքարի հետ:
Բ26-ում շատ լավ գիտեն ՀՀԿ-ի ու դրա ղեկավարի գրեթե զրոյական վարկանիշի մասին: Դա է պատճառը, որ իշխանությունները Գյումրիում ու Վանաձորում փորձել են առավելագույնս լղոզել դաշտն ու հանդես գալ «բազմակուսակցական» դեմքով (ՀՀԿ-ն ընտրությունների է գնում դուստր ձեռնարկությունների հետ):
Ուշագրավն այն է, որ Գյումրիում ՀՀԿ-ն «պախկվոցի» է խաղացել: Այդ ուժն ուղղակիորեն չի մասնակցելու ընտրություններին ու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին սատարելու է գաճաճ կուսակցությունների հետ համատեղ, որպեսզի, իրենց կարծիքով, գյումրեցիները գլխի չընկնեն, թե ով է Սերժ Սարգսյանի դրածոն: Ասել է թե՝ սեփական ճակատին բազմաթիվ կուսակցությունների անուններ «փորագրած» Բալասանյանը պետք է ավելացնի նաև ՀՀԿ-ին, Խոսրով Հարությունյանի կուսակցությանը և էլի մի քանիսին: Թե ինչպես է նա այս բոլորին տեղավորելու, արդեն այլ խնդիր է:
Քաղաքական դաշտի լղոզվածության պարագայում շատ կարևոր է լինելու թացը չորից տարբերելը: Իշխանությունները տարբեր դեմքերով են հանդես գալու և՛ Գյումրիում, և՛ Վանաձորում, բայց դա չպետք է շփոթության մեջ գցի ընտրողին: Հատկապես որ քարոզարշավն ամեն ինչ իր տեղը կդնի:
Իշխանությունները նաև փորձելու են ապաքաղաքականացնել ընտրությունները: Իրական փոփոխությունների ձգտող կուսակցության գործը պետք է լինի ճիշտ հակառակն անելը:
Ընտրողը պետք է իմանա, որ նշյալ քաղաքներում սպասվող ընտրությունները ոչ միայն տեղական, այլ նաև համապետական նշանակություն ունեն և լուրջ հետևանքների կարող են հանգեցնել՝ երկար սպասված փոփոխությունների սկիզբ դնելով:

Կայծ Ղուկասյան