Լրահոս

16.12.2009 11:45


Ադրբեջանը ձախողել է դիտարկումը

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ ս.թ. դեկտեմբերի 15-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն ընդհատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները' դրանով իսկ խախտելով նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը:

Կրակոցն արձանագրել են դիտարկման խմբի անդամներ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա), որոնք որոշել են անվտանգության նկատառումներով  դադարեցնել դիտարկումը: 

Այս խորագրի վերջին նյութերը