Հովիկ Աբրահամյան. «Ո՜նց ենք ապացուցում, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է»
Ազգային ժողովում այսօր քննարկվել է նաև ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը, որին դեմ են արտահայտվել «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների անդամները։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու այդ օրինագծի քվեարկությանը, իսկ նույն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, թե իրենք կողմնակից են, որ նվազագույն աշխատավարձը սահմանվի 45 000 դրամ։
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու' ավելացնելով, որ կառավարության փաստարկները հակասել են ՀՀ Սահմանադրությանը։
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հակադարձել է ՀՅԴ և «Ժառանգության» պատգամավորներին։ Արձագանքելով այս ամենին' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ո՜նց ենք ապացուցում, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է»։
Հակադարձելով Հ. Աբրահամյանին' Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե լավ կլինին, որ ոչ միայն խոսքով դա ապացուցվի, այլ նաև գործով։
Նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը դրվել է քվեարկության. ձայների կողմ 79, դեմ 13, ձեռնպահ 1 հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է։

7or.am