Լրահոս

22.08.2016 21:00


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում

Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:

Երևանի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (1999 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.60C (1978 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.60


Այս խորագրի վերջին նյութերը