Լրահոս

26.10.2010 13:12


Հովիկ Աբրահամյան. «Բացառում եմ, որ հնարավորություն ունենան ուրիշի փոխարեն քվեարկելու»

Հովիկ Աբրահամյան. «Բացառում եմ, որ հնարավորություն ունենան ուրիշի փոխարեն քվեարկելու»

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ անձամբ  է բարձրացել լրագրողների համար նախատեսված հատված և լսել ԶԼՄ-ների ներկայացուցիչների դժգոհությունները:

Հիշեցնենք, որ մի շարք լրագրողներ դժգոհում էին ԱԺ դահլիճի վերանորոգումից հետո իրենց համար նախատեսված աշխատանքային պայմաններից:

-Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ էլ լրագրողների հետ ինչ-որ խնդիր ունեմ չհանդիպելու կամ չշփվելու: Ուղղակի ես կողմ եմ, որ ձեր հնարավորությունները ինչքան հնարավոր է բարելավվեն: Բայց նաև պետք է ԱԺ-ի անվտանգության, տեխնիկանական, ակուստիկայի խնդիրներին նայենք: Բոլոր մնացած պայմաններին ես համաձայն եմ,-ասել է նա:

«7օր»-ի հարցին ի պատասխան' Հ. Աբրահամյանը նաև նշել է, որ էլեկտրոնային քվերակության համակարգի միջոցով կլուծվի նաև պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը:

-Ես բացառում եմ, որ հնարավորություն ունենան քվեարկելու,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը