Լրահոս

23.08.2016 10:20


Հրդեհներ Նոյեմբերյանում, Երևանում և Գյումրիում

Հրդեհներ Նոյեմբերյանում, Երևանում և Գյումրիում

Օգոստոսի 22-ին՝ ժամը 18.27-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բերդասարի փողոցի թիվ 14 հասցեի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել՝ 02.17-ին: Այրվել է մոտ 3 տ խոտի դեզ, 915 հակ անասնակեր և մոտ 20 մ մակերեսով անասնագոմի տանիքը:

...

Օգոստոսի 22-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթի փողոցի թիվ 30 տան մոտակայքում գտնվող մթերային խանութից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.46-ին, մարվել՝ 23.56-ին:

Սասունցի Դավիթի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութում այրվել են տնտեսական ապրանքներ (5 քմ) և մասամբ ջերմահարվել է հյութերի սառնարանը:

...

Օգոստոսի 22-ին՝ ժամը 00.45-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի «Ալեքպոլ» ՍՊԸ-ի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.03-ին, մարվել՝ 01.25-ին:

Ղորղանյան փողոցի թիվ 191 հասցեում՝ «Ալեքպոլ» ՍՊԸ-ի հարևանությամբ, այրվել է 20 քմ խոտածածկույթ և գործարանի տանիքի փայտյա կոնստրուկցիաները՝ մոտ 15 գմ:

Այս խորագրի վերջին նյութերը