Լրահոս

23.08.2016 10:45


Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը

Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը

Օգոստոսի 23-ին՝ ժամը 04.22-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.42-ին, մարվել՝ 05.08-ին:

Այրվել է «Mercedes G500» մակնիշի 30 GG 033 պ/հ (սեփականատեր Խ. Խ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը