Լրահոս

23.08.2016 10:28


Բախվել են «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ

Բախվել են «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ

Օգոստոսի 22-ին` ժամը 23.44-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 41 DO 041 պ/հ (վարորդ՝ Ա. Փ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UR 063 պ/հ (վարորդ՝ Ա. Զ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդ Ա.Զ.-ը (ծնվ. 1950 թ.) և 4 ուղևորները (Ա.Փ.-ը, Մ. Գ.-ը, Վ. Մ.-ը և Ս. Կ.-ը) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը