Լրահոս

26.10.2010 13:12


Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծն այս քառօրյայում հավանաբար չի քննարկվի

Օտարալեզու դպրոցների մասին օրինագիծն այս քառօրյայում հավանաբար չի քննարկվի

Հիշեցնելով, որ լսումների ժամանակ ինքը հորդորել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ չկատարել՝ ՀՀ ԱԺ նախագահն այսօր լրագորղների հարցերին պատասխանելիս ընդգծել է, որ իր տեսակետն այդ հարցում չի փոխվել, ուղղակի իրավաբաններն են ասում, որ պետք է անպայման հղում լինի «Հանրակրթության մասին» օրենքին:

-Դա փոփոխություն չի, դա ուղղակի հղում է: Դա իրավական խնդիր է,-ասել է նա:

«7օր»-ի թղթակիցը ՀՀ ԱԺ նախագահից հետաքրքրվել է' այս քառօրյայում կքննարկվի՞ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

-Չէ երևի, մյուս անգամ-պատասխանել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը