Լրահոս

23.08.2016 10:35


Քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 29-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 29-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևան քաղաքի 29-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհի Թ.Հարությունյանը, գտնվելով «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում, իմանալով նույն ավտոմեքենայում գտնվող հոր՝ Մ. Հարությունյանի մահվան մասին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Երևան տանող ուղեմասի 34-րդ կմ հատվածում դուրս է նետվել ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ Թ.Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը