Լրահոս

23.08.2016 14:48


Այսօր ապրիլյան պատերազմում կյանքի գնով 25 զինվորի փրկած Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմում կյանքի գնով 25 զինվորի փրկած Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Հովսեփը Պաշտպանության բանակում էր 2006-ից, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար էր, կապիտան:

25 զինվորի թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս էր եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Ապրիլյան պատերազմի հերոսը 2 անչափահաս երեխաներին թողեց առանց հոր, բայց փրկեց 25 ծառայակցի կյանքը։

Այսօր Հովսեփը կդառնար 28 տարեկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը