ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողներին ասել է, որ առաջարկել է «Ժառանգություն» խմբակցությանը մինչև ԼՂՀ անկախության ճանաչման մասին հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելը համաձայնեցնեն կոլաիցիոն քաղաքական ուժերի հետ:
-Իրենք չլսեցին իմ հորդորը և օգտվելով կանոնակարգ օրենքով իրենց տված հնարավորությունից՝ մտցրեցին օրակարգ այդ նախագիծը: Հիմա կոալիցիան, մեր արտաքին գերատեսչության ղեկավարությունը գտնում են ոչ նպատակահարմար այսօր այդ հարցը ընդունելու համար: Թող ոչ մեկը չփորձի համոզել կամ որևէ մեկի մոտ ստեղծել մի տպավորություն, որ կոալիցիոն ուժերը չեն ուզում, նախագահն, ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը չեն ուզում, որ անկախությունը մենք ճանաչենք: Ուղղակի մենք փորձում ենք այդ ճանաչելով չխաթարել այն բանակցությունները, որոնք այսօր ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով և մենք ուզում ենք, որ այդ խնդիրը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում։ Չենք ուզում որևէ քայլ կատարել, որը կխանգարի այդ բանակցություններին: Իսկ որ պահին, որ քննարկենք ընդհանուր, երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը' դե յուրե, անպայման մենք շատ արագ կնախաձեռնենք ու արտահերթ նիստով կարող ենք դա անել:
Հացին' հնարավո՞ր է, որ Աստրախանում կայանալիք Սարգսյան-Ալիև վաղվա հանդիպումն որևէ կերպ ազդի քվարկության օրվա կամ հետագա զագացումների վրա՝ Հ. Աբրահամյանը պատասխանել է.
-Եթե նախագահը հանդիպումից հետո մեզ կառաջարկի, որ մենք ընդունենք, ճանաչենք անկախությունը Ղարաբաղի, մեծ սիրով: Կարող է:
Ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին

7or.am