Լրահոս

16.12.2009 13:29


Արմեն Աղայան. «Այն, ինչ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանը նոր չի իմացել»

Արմեն Աղայան. «Այն, ինչ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանը նոր չի իմացել»

Քաղաքագետ Արմեն Աղայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման  գործընթացի ներկայիս փուլի մասին, ասել է, որ որոշակի անորոշություն կա՝ կվավերցվե՞ն արձանագրությունները, թե՞ ոչ, հարցը Ղարաբաղին կառնչվի ուղղակիորե՞ն, թե՞ ոչ։

-Գործող իշխանությունները, չնայած փորձերին՝ տպավորություն  թողնելու, թե իրենք ինչ-որ կերպ հետ քայլ են արել, գնդակը թողել են Թուրքիայի դաշտում, և եթե Թուրքիան չկատարի քայլ, ապա իրենք ինչ-որ բաներ չեն  անի։ Իրականում սա այն նույն թատրոնի կրկնությունն է, որը մենք տեսանք ճանապարհային քարտեզից հետո։ Շատերը մեկնաբանում են, որ Սերժ Սարգսյանը համոզվեց, թե թուրքական  դիվանագիտության հետ  խաղալը դժվար է, և թուրքերը խաբեցին։ Այն, ինչ տեղի է ունենում, Սերժ Սարգսյանը նոր չի իմացել։ Այնպես որ ասել, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնել իր ծրագրից, դեռ շատ վաղ է,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ երբ քաղաքական վերնախավը շարունակում է քարոզչական ստախոսությամբ  և խաբեությամբ զբաղվել, ավելի քան հիմք կա մտածելու, որ  Թուրքիայի դեմ հայկական կողմից հոխորտանքները ձևական են,  և սպառնալիքը չի վերացել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը