Լրահոս

16.12.2009 13:35


Լոռու մարզային վարչության՝ Թումանյանի բաժնի ՔՀԲ պետին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության՝ Թումանյանի բաժնի ՔՀԲ պետի  կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  ոստիկանության՝ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՔՀԲ պետ Ա. Գրիգորյանն իր որդու' Վ. Գրիգորյանի եւ վերջինիս  ընկերներ  Հ. Սարգսյանի  ու  Վանաձոր քաղաքի բնակիչ  Վ. Գալստյանի հետ  2009թ.  օգոստոսի 17-ին' ժամը 02-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր  ավտոճանապարհին գտնվող  «Ռոսիա»  ռեստորանային համալիրում   վիճաբանության մեջ է մտել Գյումրի քաղաքի բնակիչներ  Ա. Պապիկյանի եւ  Ա. Իսկանդարյանի հետ, հայհոյել, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Գործադրված  բռնությունների հետեւանքով  Ա. Պապիկյանը եւ Ա. Իսկանդարյանն ստացել են  առողջությունը քայքայող  թեթեւ մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Ա. Գրիգորյանին, Վ. Գրիգորյանին եւ  Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վ. Գալստյանին' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության
 
մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը