Քաղաքական

24.08.2016 16:50


«Սասնա ծռերի» անդամի դստերը զգուշացրել են

«Սասնա ծռերի» անդամի դստերը զգուշացրել են

«Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) դստերը՝ Զարուհի Հակոբյանին, զգուշացրել են, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ինքը Զարուհի Հակոբյանը, որը երգչուհի է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Բերձոր ժողգործիքների անսամբլում։

–Պատճառաբանելու են իմ բացակայությունները, քանի որ հայրիկիս դեպքի պատճառով հաճախակի բացակայել եմ: Բայց ես մեկ շաբաթ եմ բացակայել,- նշել է բանախոսը։

Զարուհի Հակոբյանի խոսքով՝ բոլորի համար էլ պարզ է, որ դա կապված է իր հոր գործունեության հետ:

Հանձնարարականն էլ, ըստ նրա, տնօրենի ինքնագործունեությունը չէ. ավելի վերևից է եկել։ Զարուհինչի պատրաստվում ազատման դիմում գրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը