Լրահոս

16.12.2009 13:38


Ստեփան Դեմիրճյան. «Հանրահավաքներ կլինեն։ Անկասկա՛ծ»

Ստեփան Դեմիրճյան. «Հանրահավաքներ կլինեն։ Անկասկա՛ծ»

Այսօր «Դե ֆակտո» ակումբում Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ներուժ ունի, և հանրահավաքներ դեռ կլինեն։

-Ժամանակին, երբ «Արդարություն» դաշինքն էր, նույն խոսակցություններն էին՝ պահանջում էին հանրահավաքներ։ Ես դա շատ լավ հականում եմ, սակայն այս դադարը, պաուզան որևէ գործարքի ապացույց, նշան չէ, և հանրահավաքներ դեռ կլինեն, քանի որ կա դրա պահանջը, և կա ասելիք։

Թե ե՞րբ կլինեն այդ հանրահավաքները, «7օր»-ի հարցին ի պատասխան, սակայն, Ս. Դեմիրճյանն առաջարկել է այժմ այդ մասին չխոսել՝ նշելով, որ դրանք իրենց համար ինքնանպատակ չեն։

-Դադարն էլ պետք է չափի մեջ լինի, հանրահավաքերն էլ կարվեն,- եզրափակել է ՀԺԿ նախագահը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը