Երվանդ Բոզայան. «Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպումից լուրջ սպասելիքներ չունեմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդել էր, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադառնալով այդ թեմային՝ հայտարարել է, թե Սարգսյան-Մեդվեդև-Ալիևհանդիպումիցլուրջսպասելիքներչունիև չիկարծում, թեԱստրախանիևԱստանայիհանդիպումներըբեկումկմցնենստեղծվածիրավիճակում:
-Պարզապես ռուսական կողմը փորձելու է կողմերին առաջարկել այնպիսի մի բանաձև, որտեղ կլինի կետ ուժի չկիրառման մասին, ինչը բնականաբար ադրբեջանական կողմը մերժում է։ Ադրբեջանը, ըստ էության, անընդհատ հայտարարում է, թե ինքը կողմ է Մադրիդյան սկզբունքների կոնկերտ կիրառմանը և փաստացի կողմ է փուլային տարբերակին, և բնականաբար Հայաստանը դեմ է այդպիսի տարբերակին, որովհետև հայկական կողմը ոչինչ չի ստանում, այլ ամեն ինչ զիջում,-նշել է նա։
Ըստ Երվանդ Բոզոյանի՝ պարզապես Ռուսաստանը ցանկանում է միջնորդների մեջ իրեն առավել գործուն դրսևորել։
Երվանդ Բոզայան. «Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպումից լուրջ սպասելիքներ չունեմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդել էր, որ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադառնալով այդ թեմային՝ հայտարարել է, թե Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից լուրջ սպասելիքներ չունի և չի կարծում, թե Աստրախանի և Աստանայի հանդիպումները բեկում կմցնեն ստեղծված իրավիճակում:

7or.am