Լրահոս

16.12.2009 13:49


Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գարնանը շրջանակային պյամանգի՞ր կստորագրվի

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գարնանը շրջանակային պյամանգի՞ր կստորագրվի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արմեն Աղայանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման  առաջին հավանական ժամկետը ապրիլի 24-ի նախօրյակն է։

-Եթե այս ապրիլի 24-ին չլինի, ապա պետք է   մտածել, որ իրականության հիմքեր կային այն տարածվող տեղեկատվության մեջ, ըստ որի որոշվել է այս գործընթացը ևս  2-3 տարով հետաձգել։ Բայց ես բավական մեծ հավանականություն տալիս եմ արդեն այս գարնանը ինչ-որ նոր ստորագրությունների հայտնվելուն,-նշել է նա։

Ըստ քաղաքագետի՝ հենց որ թուրքերը վավերացնեն հայ-թուրքական աձանագրությունները, Հայաստանը նույնպես շատ խելոք վավերացնելու է այն։

 -Բացառված չէ, որ այդ վավերացումը տեղի ունենա հերթական գաղտնի ստորագրումից հետո, որը կվերաբերի Արցախին՝ շրջանակային համաձայնագիր՝ մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Միգուցե կստորագրեն նորից գաղտնի, ինչպես սովոր են։ Մի օրինակը կտան Մինսկի խմբին, մյուս օրինակը ցույց կտան Թուրքիային, որ նա հանգիստ վավերացնի արձանագրությունները՝ չխախտելով իր տված խոստումը։ Մեկ ամիս հետո՝ հերթական գիշերային անակնկալի ձևով, պարզ կդառնա ևս մեկ փաստաթուղթ, և մերոնք էլ գլուխ կգովեն, թե դա ստորագրեցին սահամանը բացվելուց հետո։ Սա զզվելի քարոզչական խաղ է,-ասել է Արմեն Աղայանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը