Լրահոս

16.12.2009 13:53


ՀԺԿ նախագահը հրաժարվել է խոսել իր խնամիական կապերի մասին

ՀԺԿ նախագահը հրաժարվել է խոսել իր խնամիական կապերի մասին

«Դե ֆակտո» ակումբում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին լրագրողները հարցրել են՝ հնարավո՞ր է, որ իր նոր խնամիական կապերն ազդեն ՀԺԿ-ի քաղաքական ուղեգծի վրա։ Ս. Դեմիրճյանը, սակայն, հրաժարվել է այդ մասին խոսել՝ ասելով, թե դա ոչ կոռեկտ հարց է։

-Եկեք չանլրջացնենք, չափի մեջ լինենք։ Այս թեմաներով ես հրաժարվում եմ խոսել,- հայտարարել է Ս. Դեմիրճյանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԺԿ նախագահի դուստրն ամուսնացել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդու հետ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը