Լրահոս

26.10.2010 14:12


Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին:

Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին' Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագոր­ծակ­ցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի  գործունեությունը' կարևորելով բանկի կողմից տրա­մադրվող միջոցների մատչելիությունը:

Անդրեյ Կոնդակովը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգաց­ման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի' իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությանը բանկի կապիտալի համալրմանը' դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապի­տալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդ­­լայմանն առնչվող ծրագրեր և նոր գաղափարներ:

Այս խորագրի վերջին նյութերը