Գալուստ Սահակյանի շուրթերով բարբառում է «ճշմարտությունը»
Երբ մի հարցի շուրջ ամիսներով խոսում է իշխանությունը, իսկ կողքից էլ, այսպես կոչված, ընդդիմությունն է «շախ տալիս», հասկանում ես, որ դրա վերջը կոտրած տաշտակն է լինելու:
Գարնանից խոսում են Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները կյանքի կոչելու համար ակնկալվող պատկառելի գումարի մասին, որը պետք է տրամադրեն միջազգային դոնորները (չի նշվում՝ կոնկրետ որ կառույցները):
Բոլորը վաղուց հաշտվել են մտքի հետ, որ նոր ԸՕ-ով պետք է տեղի ունենա վարկանշային քվեարկություն: Այսինքն՝ խոստացված 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգը բլեֆ է, ինչը «խոհեմաբար» չտեսնելու են տալիս այն ուժերը, որոնց, հավանաբար, Բաղրամյան 26-ում խոստացել են մի քանի մանդատ:
Ինչ վերաբերում է ընտրական մեխանիզմների վերահսկմանը, ապա բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների ապահովման, 10 մատնահետքի դրոշմման տեխնիկական հարցերն առանց գումարի հնարավոր չէ իրականացնել:
Ընտրական գործընթացը տեխնիկապես ապահովելու գումարի չափի մասին էլ խոսում են արդեն 4 ամիս: Եվ թվում էր, թե բոլորը տքնաջանորեն թափառում էին աշխարհի բոլոր մայրցամաքներում, որպեսզի գտնեն դոնորներին եւ նրանցից պոկեն 16 միլիոն եվրոն:
Անցած ամիսներին նույնքան «լրջորեն» խոսում ու քննարկում էին ընտրացուցակների հրապարակման հարցը: Իշխանական գործիչների հայտարարություններն այս մասով անհասկանալի եւ անորոշ էին (հայերեն ասած՝ «ցրողական» բնույթի): Սակայն «անկոտրում» ընդդիմախոսները բոլորիս վստահեցնում էին, որ անպայման այդ ցուցակները հրապարակվելու են: Ինչ հիմքով էին պնդում՝ հայտնի չէ:
Ինչեւէ, այս տեւական «պարապ զրիցներին» վերջ դրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ավետելով բոլորիս, որ փող չկա, չեն գտել: Եթե լինի էլ, ապա միայն հունվարին, իսկ այդ դեպքում հնարավոր չէ 10 մատնահետքի եւ տեսախցիկների տեղադրման տեխնիկական խնդիրները լուծել:
Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, ապա «սպիկերը» հնչեցրել է հետևյալ կարծիքը. «Եսդրանամենադեմանձնավորություններիցմեկնեմ, որովհետև, եթեբացահայտհրապարակվենցուցակները, ինչ-որքաղաքականուժերհարյուրհազարմարդուանունիցդիմումներկգրեն, որիրենք, իբր, ընտրություններինչենմասնակցել»:
Սահակյանը, բնականաբար, փոխանցում է իր կուսակցության եւ նրա առաջնորդի դիրքորոշումը, որոնց համար անընդունելի է ցուցակների հրապարակումը: Դե, ախր, ի՞նչ ցուցակների հրապարակում, ինչ բան, երբ մահացածներն ու արտագաղթածներն են «քվեարկելու», երբ իշխող ուժի վարժեցրած խմբերը շրջելու են բոլոր ընտրատեղամասերում եւ ուզածի չափ քվեարկելու են (մեկը՝ առնվազն տասն անգամ): Բա հո չե՞ն թողնելու, որ ցուցակները հրապարակվեն, եւ «ինչ-որ քաղաքական ուժեր» հայտնաբերեն եւ ներկայացնեն ընտրություններին չմասնակցած մարդկանց քանակը:
Մի խոսքով, ԸՕ-ում կատարված փոփոխությունները, որպես դրույթներ, մնալու են թղթի վրա, քանի որ Սերժ Սարգսյանն ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու մի ձեւ գիտի՝ տոկոսխփոցին: Թեպետ, դա էլ վատ չէ. փորձված մեթոդի կիրառման դեպքում կդառնան սեփական գերեզմանափորը, քանի որ ուժգին հակազդեցությունն անխուսափելի է:
Գալուստ Սահակյանի շուրթերով բարբառում է «ճշմարտությունը»
Երբ մի հարցի շուրջ ամիսներով խոսում է իշխանությունը, իսկ կողքից էլ, այսպես կոչված, ընդդիմությունն է «շախ տալիս», հասկանում ես, որ դրա վերջը կոտրած տաշտակն է լինելու:
Գարնանից խոսում են Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները կյանքի կոչելու համար ակնկալվող պատկառելի գումարի մասին, որը պետք է տրամադրեն միջազգային դոնորները (չի նշվում՝ կոնկրետ որ կառույցները):
Բոլորը վաղուց հաշտվել են մտքի հետ, որ նոր ԸՕ-ով պետք է տեղի ունենա վարկանշային քվեարկություն: Այսինքն՝ խոստացված 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգը բլեֆ է, ինչը «խոհեմաբար» չտեսնելու են տալիս այն ուժերը, որոնց, հավանաբար, Բաղրամյան 26-ում խոստացել են մի քանի մանդատ:
Ինչ վերաբերում է ընտրական մեխանիզմների վերահսկմանը, ապա բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների ապահովման, 10 մատնահետքի դրոշմման տեխնիկական հարցերն առանց գումարի հնարավոր չէ իրականացնել:
Ընտրական գործընթացը տեխնիկապես ապահովելու գումարի չափի մասին էլ խոսում են արդեն 4 ամիս: Եվ թվում էր, թե բոլորը տքնաջանորեն թափառում էին աշխարհի բոլոր մայրցամաքներում, որպեսզի գտնեն դոնորներին եւ նրանցից պոկեն 16 միլիոն եվրոն:
Անցած ամիսներին նույնքան «լրջորեն» խոսում ու քննարկում էին ընտրացուցակների հրապարակման հարցը: Իշխանական գործիչների հայտարարություններն այս մասով անհասկանալի եւ անորոշ էին (հայերեն ասած՝ «ցրողական» բնույթի): Սակայն «անկոտրում» ընդդիմախոսները բոլորիս վստահեցնում էին, որ անպայման այդ ցուցակները հրապարակվելու են: Ինչ հիմքով էին պնդում՝ հայտնի չէ:
Ինչեւէ, այս տեւական «պարապ զրիցներին» վերջ դրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ավետելով բոլորիս, որ փող չկա, չեն գտել: Եթե լինի էլ, ապա միայն հունվարին, իսկ այդ դեպքում հնարավոր չէ 10 մատնահետքի եւ տեսախցիկների տեղադրման տեխնիկական խնդիրները լուծել:
Ինչ վերաբերում է ցուցակների հրապարակմանը, ապա «սպիկերը» հնչեցրել է հետևյալ կարծիքը. «Ես դրան ամենադեմ անձնավորություններից մեկն եմ, որովհետև, եթե բացահայտ հրապարակվեն ցուցակները, ինչ-որ քաղաքական ուժեր հարյուր հազար մարդու անունից դիմումներ կգրեն, որ իրենք, իբր, ընտրություններին չեն մասնակցել»:
Սահակյանը, բնականաբար, փոխանցում է իր կուսակցության եւ նրա առաջնորդի դիրքորոշումը, որոնց համար անընդունելի է ցուցակների հրապարակումը: Դե, ախր, ի՞նչ ցուցակների հրապարակում, ինչ բան, երբ մահացածներն ու արտագաղթածներն են «քվեարկելու», երբ իշխող ուժի վարժեցրած խմբերը շրջելու են բոլոր ընտրատեղամասերում եւ ուզածի չափ քվեարկելու են (մեկը՝ առնվազն տասն անգամ): Բա հո չե՞ն թողնելու, որ ցուցակները հրապարակվեն, եւ «ինչ-որ քաղաքական ուժեր» հայտնաբերեն եւ ներկայացնեն ընտրություններին չմասնակցած մարդկանց քանակը:
Մի խոսքով, ԸՕ-ում կատարված փոփոխությունները, որպես դրույթներ, մնալու են թղթի վրա, քանի որ Սերժ Սարգսյանն ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու մի ձեւ գիտի՝ տոկոսխփոցին: Թեպետ, դա էլ վատ չէ. փորձված մեթոդի կիրառման դեպքում կդառնան սեփական գերեզմանափորը, քանի որ ուժգին հակազդեցությունն անխուսափելի է:
Կիմա Եղիազարյան