Լրահոս

16.12.2009 14:29


Ստեփան Դեմիրճյան. «Կոնկրետ Լյուդմիլա Սարգսյանի հետ շատ նորմալ համագործակցել ենք»

Ստեփան Դեմիրճյան. «Կոնկրետ Լյուդմիլա Սարգսյանի հետ շատ նորմալ համագործակցել ենք»

Չցանկանալով խոսել Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումների մասին՝ այսօր «Դե ֆակտո» ակումբում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշել է միայն, որ կուզենար' արագ հանգուցալուծվեր ստեղծված իրավիճակը, և «մենք շարունակեինք աշխատել Լյուդմիլա Սարգսյանի հետ»։

-ՍԴՀԿ-ի հետ մենք ունենք համագործակցության նորմալ, լավ փորձ։ Կոնկրետ Լյուդմիլա Սարգսյանի հետ շատ նորմալ համագործակցել ենք,- ասել է Ս. Դեմիրճյանը։

«7օր»-ի՝ «Իսկ եթե ՍԴՀԿ ատենապետ դառնա Վարդան Խաչատրյանը կամ Վահան Շիրխանյանը, նրանց հետ նույնպե՞ս կշարունակեք համագործակցել» հարցին էլ ՀԺԿ նախագահը պատասխանել է.

-Եկեք «եթե»-ներով նախ չխոսենք, սպասենք տեսնենք՝ ի՞նչ կլինի, նոր հետո կանդրադառնանք այդ հարցերին։ Իսկ առհասարակ՝ մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ ունենք ընդհանուր եզրեր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը