Քաղաքական

26.08.2016 12:29


Վարդան Օսկանյանն առաջարկում է առկախել ԼՂ բանակցությունները. ամբողջական հարցազրույցն «Ամերիկայի ձայնին» (տեսանյութ)

Վարդան Օսկանյանն առաջարկում է առկախել ԼՂ բանակցությունները. ամբողջական հարցազրույցն «Ամերիկայի ձայնին» (տեսանյութ)

Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները.

«Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով, մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»:

Օսկանյանի կարծիքով, երկրի ներկա իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները տանում են սխալ ուղղությամբ.

«Ինձ համար միանշանակ է, որ բանակցությունները մեզ համար ցանկալի ուղղությամբ չեն ընթանում: Մենք արդեն ընդհանրապես կորցրել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը եւ այսօր բոլորի կենտրոնացումը ու ուշադրությունը տարածքների վերադարձի վրա է»:

Վարդան Օսկանյանի կարծիքով, ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է հրաժարական տա՝ ազատելով հարթակը նոր ուժերի համար.

«Եթե կան մարդիկ, որ պարտվողական դիրքերից են հանդես գալիս, խնդրեմ, թող զիջեն իրենց դիրքերը: Կան ավելի կարող մարդիկ, որոնք կարող են իրավիճակ փոխել»:

Օսկանյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի վիճակի է կարգավորել ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը.

«Դա կլինի ժողովրդի կողմից ճանաչված օրինական կառավարություն, որը եւ հնարավորություն կունենա նոր դիրքերից բանակցել թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի հետ, փորձելով կարգավորել բոլոր այդ խնդիրները»:

Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը