Ստեփան Գրիգորյանն առաջարկում է մեծացնել Թուրքիայի դերը Մինսկի խմբում և Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել
«Հայացք» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը մի շարք առաջարկներ է արել ։ Մասնավորապես նշելով, որ այսօր կողմերի միջև դիրքային պայքար է սկսվել՝ Ս.Գրիգորյանը Հայաստանին առաջարկել է առաջինը վավերացնել արձանագրությունները՝ այդ գործընթացը չպայմանավորելով Թուրքիայի վավերացումով.
-Նախ պարզ է, որ Հայաստանը պետք է այդ արձանագրությունները վավերացնի, ու բավական արագ ։ Ինչո՞ւ։ Մենք էինք նախաձեռնողը, գոնե աշխարհում դա տպավորվեց, բնական է, որ հետ կանգնելն անիմաստ է։ Եվ երկրորդ, ինչքան բարդանա իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում, այդքան դժգոհ կլինեն երեք կարևորագույն սուբյեկտները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանը։ Բոլորը լուրջ շահ գտան այդ գործընթացում, և պատկերացնո՞ւմ եք՝ իրենց սպասելիքները մենք չենք արդարացնում,- նշել է Ստեփան Գրիգորյանը և հավելել,-մենք պետք է վավերացնենք՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով Թուրքիայի վրա։
Ս. Գրիգորյանը նշել է նաև, որ արձանագրությունները վավերացնելուց հետո այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն միջազգային պայմանագրերի վավերացման և դադարեցման վերաբերյալ օրենք ունի, և եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս «հետ պտտեցնել այդ անիվը»։
Շարունակելով առաջարկները՝ Ս.Գրիգորյանն ասել է, որ բնականաբար Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ զիջումների գնալ չի կարող և չպետք է գնա, սակայն կան զիջումներ, որոնք կարելի է քննարկել Թուրքիայի հետ, մասնավորապես՝ մեծացնել Թուրքիայի դերը Մինսկի խմբում, Ադրբեջանի հետ նախնական (շրջանակային) պայմանագիր ստորագրել և այլն։

7or.am