ԵՀՄՖ. «Արցախի անկախության հարցի քվեարկումը անցանկալի արդյունքների կարող է բերել»
Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի Արցախի անկախության հարցի քննարկումը և ԱԺ-ում և հասարակության մեջ անհրաժեշտ է, սակայն քվեարկել ու որոշում ընդունելն անցանկալի արդյունքների կարող է բերել: Հայաստանն անկասկած պետք է ճանաչի Արցախի անկախությունը, սակայն հատուկ իրավիճակի և կամ միայն հարցի լիովին նախապատրաստական աշխատանքները տանելու դեպքում: Ըստ Ա.Գրիգորյանի վերոհիշյալ պայմանները, որոնց դեպքում Հայաստանն անմիջապես պետք է ընդունի Արցախի անկախությունը հետևյալն են.
Ադրբեջանը կազմակերպում է հարձակում Արցախի վրա կամ որևէ խոշոր սադրանք
Հայաստանը պայմանավորվում է Ռուսաստանի հետ' փոխադարձաբար ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Արցախի անկախությունները
Համաշխարհային հայկական լոբինգը և ՀՀ ԱԳՆ-ն վարում են արդյունավետ և տևական աշխատանք հայամետ պետություններում, ինչպես նաև համանման խնդիրներ ունեցող երկրներում' նրանց նախապատրաստելով Հայաստանի հետ, կամ Հայաստանից անմիջապես հետո, Արցախի անկախության ընդունմանը
Հնարավոր է նաև իրականացնել վերոհիշյալ տարբերակներից երկուսի կամ երեքի միաժամանակյա կատարումն: Այդ նպատակով անհրաժեշտ է երկրորդ և երրորդ դրույթների շուրջ աշխատանքների ինտեսիվացում:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՀՄՖ-ը վարում է ակտիվ աշխատանքներ Եվրոպայում Արցախի անկախությունն ընդունելու համար հայաստանամետ երկրների հետ: Ցանկլալի է, որ այս գործին լծվի և Հայաստանի ԱԳՆ-ն: Ըստ պարոն Գրիգորյանի, եկող տարվա ընթացքում կարելի է սպասել ցանկալի արդյունքներ, որի հետևանքով Ադրբեջանի դիրքորոշումը և վարվող քաղաքականությունն Արցախի հարցում կտրուկ փոփոխության է ենթարկվելու: Ամենայն հավանականությամբ արդյունքում Ադրբեջանը կատարելու է սխալ քայլ, որից օգտվելով Հայաստանն անմիջապես ընդունելու է Արցախի անկախությունը:
ԵՀՄՖ. «Արցախի անկախության հարցի քվեարկումը անցանկալի արդյունքների կարող է բերել»
Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի Արցախի անկախության հարցի քննարկումը և ԱԺ-ում և հասարակության մեջ անհրաժեշտ է, սակայն քվեարկել ու որոշում ընդունելն անցանկալի արդյունքների կարող է բերել: Հայաստանն անկասկած պետք է ճանաչի Արցախի անկախությունը, սակայն հատուկ իրավիճակի և կամ միայն հարցի լիովին նախապատրաստական աշխատանքները տանելու դեպքում: Ըստ Ա.Գրիգորյանի վերոհիշյալ պայմանները, որոնց դեպքում Հայաստանն անմիջապես պետք է ընդունի Արցախի անկախությունը հետևյալն են.
Հնարավոր է նաև իրականացնել վերոհիշյալ տարբերակներից երկուսի կամ երեքի միաժամանակյա կատարումն: Այդ նպատակով անհրաժեշտ է երկրորդ և երրորդ դրույթների շուրջ աշխատանքների ինտեսիվացում:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՀՄՖ-ը վարում է ակտիվ աշխատանքներ Եվրոպայում Արցախի անկախությունն ընդունելու համար հայաստանամետ երկրների հետ: Ցանկլալի է, որ այս գործին լծվի և Հայաստանի ԱԳՆ-ն: Ըստ պարոն Գրիգորյանի, եկող տարվա ընթացքում կարելի է սպասել ցանկալի արդյունքներ, որի հետևանքով Ադրբեջանի դիրքորոշումը և վարվող քաղաքականությունն Արցախի հարցում կտրուկ փոփոխության է ենթարկվելու: Ամենայն հավանականությամբ արդյունքում Ադրբեջանը կատարելու է սխալ քայլ, որից օգտվելով Հայաստանն անմիջապես ընդունելու է Արցախի անկախությունը:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն