Քաղաքագետ Արմեն Աղայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խնդիրներ է ունենալու կամ արդեն ունի՝ կապված Արցախի, բանակի և ժողովրդական ընդվզման հետ։
-Քաղաքային ընտրություններում, հիշում եք, թե Դաշնակցության հավաքած տոկոսն ինչքան ցածր էր։ Այդ, ըստ էության, հեղինակազրկված ուժը հանկարծ արձանագրությունների ստորագրումից հետո կարողացավ 15-հազարանոց (որոշ գնահատականներով՝ ավելին) հնարահավաք կազմակերպել և հզոր միջոցառումներ անցկացնել։ Սա, իհարկե, մտածելու տեղիք է տալիս իշխանությանը։ Եթե իրենք շարունակեն նույն կերպ վարվել, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը Դաշնակցությունը կամ մեկ այլ ուժ (այս պահին արդեն կարևոր չէ, թե որը), արդեն 30-հազարանոց հանրահավաք չի հավաքի։ Միգուցե լուրջ խնդիրներ առաջացնի նաև իշխանափոխության առումով,-ասել է նա։
Ըստ Արմեն Աղայանի՝ որքան Սերժ Սարգսյանը խորանա հայ-թուրքական հաշտության ուղղությամբ, այնքան ավելի շատ խնդիրներ է ունենալու։ Նա հույս է հայտնել, որ ժողովրդական դիմադրության պարագայում իշխանությունների ծրագիրը կտապալվի։
-Ես ուղղակի շատ մտահոգ եմ, որ այս ծրագրի ընթացքն այսօր և ապագայում մեզ մեծ գին կստիպի վճարել... Հնարավոր են նաև պատերազմական զարգացումներ,-ասել է քաղաքագետը։
Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը խնդիրներ է ունենալու»

7or.am