Ա. Ռուստամյան. «Միջնորդներն այլևս համոզելու փուլից անցնում են խաղաղության պարտադրման փուլին»
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը' ասել է, թե դրանից որևէ ակնկալիք չունի այն պարզ պատճառով, որ ավելորդ է խոսել առաջընթացի մասին Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի պարագայում: ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, թե քանի դեռ Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխում և չի պատկերացնում, որ հարցը պետք է լուծվի՝ ճանաչելով ԼՂՀ կարգավիճակը, ապա որևէ առաջընթաց ակնկալել չի կարելի.
-Ադրբեջանն այսօր ուրիշ տեսակետ չի հայտնել: Կա մի խնդիր, որի պատճառով մի անհեթեթ վիճակ է առաջացել: Երկու կողմերը ուղղակի կամ անուղղակի ողջունել են մադրիդյան այս նորացված սկզբունքները: Հիմա ես մի պարզ հարց եմ տալիս մեր կողմից դրանք ողջունողներին: Այդ վեց կետերից որ նշում են, ո՞րն է նպաստում հարցերի լուծմանը, որքանո՞վ են դրանք համահունչ 1991 և 2006 թվականներին ԼՂՀ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Եվ եթե համահունչ չեն, ի՞նչն ենք մենք ողջունում:
Ա. Ռուստամյանը նշել է, թե ըստ էության բանակցային գործընթացը մտել է հրապարակային փուլ: Իսկ դա, ըստ նրա, նշան է, որ գործում է խաղաղության պարտադրման սկզբունքը:
-Միջնորդներն այլևս համոզելու փուլից անցնում են խաղաղության պարտադրման փուլին,-ավելացրել է Ռուստամյանը։

7or.am