Լրահոս

16.12.2009 15:52


Ի՞նչ նկատի ուներ Լևոն Տեր–Պետրոսյանն ըստ Ստեփան Դեմիրճյանի

Ի՞նչ նկատի ուներ Լևոն Տեր–Պետրոսյանն ըստ Ստեփան Դեմիրճյանի

Այսօր «Դե ֆակտո» ակումբում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խորհուրդ է տվել անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից կամ նրա գրասենյակից պարզաբանումներ ստանալ, թե նա ի՞նչ է նկատի ունեցել՝ իր ելույթում Եղիազար Այնթապցու օրինակը հիշատակելով։

-Ես այդ կապակցությամբ պետք է ասեմ հետևյալը՝ լեգիտիմության հարցը պայմանավորված է ընտրություններով, ժողովրդի քվեով,և եթե կա լեգիտիմության ճգնաժամ, այն պետք է հաղթահարվի ընտրությունների միջոցով։ Սա շատ հստակ է։

Ս. Դեմիրճյանը հավելել է նաև, որ ժողովուրդը, ինչպես նաև իրենք, կգնահատեն իշխանության ճիշտ քայլերը, սակայն հանգուցալուծումը ընտրությունները կեղծելու արատավոր ավանդույթից հրաժարվելն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը