ՀԱԿ–ը Դավիթ Հակոբյանին հեռացնելու մեխանիզմ չի ունեցել
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, որ դուրս է գալիս «Հայ ազգային կոնգրեսից»։ Այս կապակցությամբ ՀԱԿ անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասել է.
-Ըստ էության վաղուց էր նա դուրս եկել «Հայ ազգային կոնգրեսից»։ Երեկ ընդամենն արձանագրվեց այդ փաստը։ Դա իրենց որոշելու խնդիրն է. կուսակցություններն ազատ են, կարող են դուրս գալ, որևէ խնդիր չկա։
Իսկ թե ինչո՞ւ ՀԱ՛Կ-ը Դավիթ Հակոբյանին չէր հեռացնում, այլ սպասեց, մինչև նա ինքնակամ լքի իրենց շարքերը «7օր»-ի հարցին Ս. Դեմիրճյանը պատասխանել է.
-Նախ՝ չկա հանելու մեխանիզմ, չկա՛, պարզապես չկա։ ՀԱԿ-ը կամավոր միավորում է, նման մեխանիզմ գոյություն չունի։ Եկեք հիմա շատ չֆիքսվենք այդ փաստի վրա։

7or.am