ՀՅԴ ԳՄ անդամ. «ՀՅԴ–ի հիմնական նպատակը երկրում իշխանափոխության հասնելն է»
«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադառնալով ներքաղաքական կյանքին և մասնավորապես առաջիկա ընտրություններին ու ընտրական համակարգին, նշեց, թե թեև գործող արատավոր ընտրական համակարգի պայմաններում բարդ է լինելու ընտրություններին մասնակցելը, սակայն ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի նմանատիպ դրսևորումները հնարավորինս պակասեն։
Արձագանքելով կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք «80% արդեն ունեն, մնացածը թող ընդդիմությունն իրար մեջ բաժանի», բանախոսն ասել է, թե դա արհամարհանք է ժողովրդի նկատմամբ։
Ա. Ռուստամյանի խոսքերով' ՀՅԴ-ի հիմնական նպատակը երկրում իշխանափոխության հասնելն է և նոր որակով իշխանություններ ձևավորելը։ Դա էլ, ըստ նրա, պետք է կատարվի քաղաքակիրթ երկրներին վայել ընտրական գործընթացների միջոցով։

7or.am