Հյուգետ Լաբել. «Իշխանություններն իրենց հավատարմությունը կոռուպցիայի դեմ պայքարին պետք է ապացուցեն գործողություններով»
Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) այսօր հրապարակված' 2010 թ. Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) համաձայն, կոռուպցիան շարունակում է խոչընդոտել այնպիսի հրատապ գլոբալ հիմնահարցերի լուծման գործում այնքան սպասվող առաջընթացին, ինչպիսիք են անկայուն ֆինանսական շուկաները, կլիմայի փոփոխությունը և աղքատությունը:
2010 թ. ԿԸՀ աղյուսակում ընդգրկված աշխարհի 178 երկրների մոտ երեք քառորդի համաթվի արժեքները ցածր են 5 միավորից (0-ից 10 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակապես կոռումպացված, իսկ 10-ը' բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է), ինչը մատնանշում է կոռուպցիայի լուրջ հիմնահարց լինելու իրողությունը:
«Երբ այդքան մեծ թվով մարդկանց գոյության միջոցները վտանգված են, իշխանություններն իրենց հավատարմությունը կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկությանը և հաշվետվողականությանը պետք է ապացուցեն իրենց գործողություններով: Այսօր աշխարհի բոլոր երկրների կառավարություններին դիմակայող գլոբալ հիմնահարցերի լուծման բաղկացուցիչ տարրն արդյունավետ կառավարումն է»,- ասում է ԹԻ-ի նախագահ, տիկին Հյուգետ Լաբելը:
Նշված մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմակայելու համար կառավարությունները պետք է ներառեն հակակոռուպցիոն բնույթի քայլեր գործունեության բոլոր ոլորտներում. լինի դա ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը, կլիմայի փոփոխության հետևանքների վերացումը, թե աղքատության հաղթահարումը: Այդ իսկ պատճառով ԹԻ-ն պայքարում է, որպեսզի ավելի խիստ կերպով կիրարկվի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան' համաշխարհային մասշտաբի միակ նախաձեռնությունը, որն ապահովում է կոռուպցիային վերջ տալուն ուղղված քայլերի շրջանակը:
«Մենք պետք է տեսնենք գոյություն ունեցող օրենքների և ընթացակարգերի ավելի լայնածավալ կիրարկում: Աշխարհում չպետք է լինի կոռումպացված պաշտոնյաների թաքնվելու կամ նրանց կողմից թալանված փողերը թաքցնելու որևէ վայր»,- ասում է տիկին Լաբելը: