Լրահոս

26.10.2010 16:56


Ադրբեջանցի և հայ քաղաքագետները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանցի քաղաքագետ և «3rd view» տեղեկատվական -վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը հայտարարել է, թե հայ և ադրբեջանցի մասնագետների խմբերի աշխատանքային հանդիպումից հետո իրենք համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի նպատակն էր գտնել և  զարգացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման նոր մոտեցումները։

Ըստ դրանց՝ Ռաջաբովի և հայ քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի կազմակերպած եռօրյա քննարկումներում և  խորհրդակցություններում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին իրենց կողմից մշակված «ճանապարհային քարտեզ» է ընդունվել Աստանայում 2010թ. դեկտեմբեր 1-2-ին տեղի ունենալիք  ԵԱՀԿ գագաթնաժողովին ներկայցնելու համար։

Փաստաթուղթում նշված է, որ անցած երկու տարում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու բանակցային գործընթացն աշխուժացել է, և այդ  գործընթացը չի սպառել խաղաղ կարգավորում ապահովելու իր հնարավորությունները։

Հայտարարության մեջ հակամարտող կողմերին կոչ է արել միասնական դիրքորոշում հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) ընդունված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ և իրենց հավատարմությունը հայտնել  2010թ. հունիսի 26-ին Մասկոկում (Կանադա) վերահաստատված՝ 1949թ. ընդունված Ժնևի համաձայնագրերին ու 1977 թ. ընդունված լրացուցիչ արձանագրություններին։

Ռաջաբովն ու Գրիգորյանը նշում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» համար իրենք մշակել են մի շարք հիմնարար սկզբունքներ և տարրեր։

-Հիմնական սկզբունքներին է վերաբերում փոխշահավետությունը, փոխլրացումը, փոխադարձ կապվածությունը, քաղաքացիական հասարակության կամքը։ Հիմնարար տարրերից առաջինը նշում ենք Հարավային Կովկասի տրանսպորտի վերաբերյալ «Սպիտակ գիրքը»։ Ի թիվս այլ տարրերի՝ նշում ենք անհատական և քաղաքացիական հասարակության մակարդակով վստահության և անվտանգության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակումը,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը