Լրահոս

26.10.2010 17:36


ՀՀԿ–ական պատգամավոր. «Նրանց պետք է հող՝ առանց հայերի»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Նրանց պետք է հող՝ առանց հայերի»

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանն ասել է, որ բոլորովին վերջերս մենք կրկին ականջալուր եղանք ադրբեջանական քարոզչամեքենայի ստի ու կեղծիքի վրա հիմնված հոխորտանքներին՝ երկրի առաջին դեմքի մակարդակով:

-Բնական է, որ նրանց հետ հնարավոր չէ հույսեր կապել՝ ստի, կեղծիքի, անտրամաբանության հիմքի վրա հնարավոր չէ ինչ որ չափով շիտակ հարաբերություններ, բանակցություններ, դիվանագիտական գործընթաց ձևավորել։ Մեր կողմից հստակորեն ասված է, որ, առավել ևս այդքանից հետո հնարավոր չէ Արցախի ժողովրդի որևէ ենթակայացում իրեն բացարձակապես ոխերիմ թշնամի դրսևորված պետությանը։  Եվ դա արդեն հասկանում է միջազգային հանրությունը։ Ակնհայտ է, որ մեր հարևան պետությունում հողը ավելի բարձր են գնահատում նրա վրա ապրող մարդկանցից։ Նրանց պետք է հող՝ առանց հայերի,-հայտարարել է Ա. Սահակյանը՝ ավելացնելով, որ մեզ համար Արցախն այն գլխավոր հարցն է, որտեղ մեր ժողովուրդը առավելագույնս միասնական է, և առ այսօր որևէ ճեղքվածք չի նկատվել այդ կուռ տրամաբանության մեջ.

-Աշխարհում այս կարգի հակամարտություններ այսօր շատ կան և էլի են սպասվում, և տեսանելի է, որ վաղ թե ուշ դրանք բոլորը գնում են դեպի անկախություն՝ ա՛յդ է վկայում մարդկության զարգացումը։ Դրանց մեջ Արցախի ժողովուրդն ամենաշատ արյունն է թափել և ամենամեծ վճռականությունն ունի՝ ինքնուրույն տնօրինելու իր ճակատագիրը։ Արցախը հայ ժողովրդի այն հատվածն է, որ երբեք պարտություն չի կրել։ Թող ասեն՝ այդ ե՞րբ են ռազմական ճանապարհով հաղթել նրան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը