Լրահոս

31.08.2016 07:07


Դալմայի այգիներում հրդեհ է բռնկվել

Դալմայի այգիներում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 30-ին, ժամը 14.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի մոտակայքում՝ Դալմայի այգիներում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսցավել է ժամը 14.53-ին, մարվել՝ 15.13-ին:

Այրվել է մոտ 12 քմ ինքնաշեն տնակ՝ գույքով, մոտ 10 քմ բաց շինություն, 2 ծառ և ջերմահարվել՝ 8 ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը