Միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենը մեղադրվում է յուրացում կատարելու համար
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է Շիրակի մարզի Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հարությունյանը 2008թ. հոկտեմբեր ամսից մինչև 2009թ. դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն: 2008-2009 և 2009-2010թթ. ուսումնական տարիների ընթացքում «ՀՀ ԿԳՆ ԾԻԳ պետական հիմնարկի դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի կողմից դպրոցին հատկացված դասագրքերի դիմաց աշակերտներից հավաքված գումարներից համապատասխանաբար ստացել է 190 000 և 270 000 դրամ գումար: Ըստ նախաքննության' գումարները գործադիր տնօրենը չի մուտքագրել հիշյալ հիմնադրամի հաշվին և յուրացրել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու: