Լրահոս

31.08.2016 07:34


Եղվարդի «Պանդա» խանութի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած

Եղվարդի «Պանդա» խանութի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած

Օգոստոսի 31-ին, ժամը 02.05-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Պանդա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 34 LN 054 պ/հ (վարորդ Մ. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZZ 504 պ/հ ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է «Պանդա» խանութի պահակատանը, ինչի հետևանքով Մ.Հ.-ը (ծնված 1972 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ.

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը