Լրահոս

31.08.2016 08:56


Խոշոր հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում

Խոշոր հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին, ԱԻՆ–ում տեղեդկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:

Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:

Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն:

Այս խորագրի վերջին նյութերը