Լրահոս

31.08.2016 11:57


«Կպցրեց» բառի պատճառով Արմավիրի բնակչուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

«Կպցրեց» բառի պատճառով Արմավիրի բնակչուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին

«Կպցրեց» բառի պատճառով Արմավիրի մարզի բնակչուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին. Լիլյան, այդ բառից վիրավորված, դաս է տվել անչափահաս աղջիկներին:

«Փաստինֆո»–ն հայտնում է, որ ըստ մեղադրանքի՝ Լիլյան 2016թ. հուլիսի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, գտնվելով Արմավիր քաղաքի զբոսայգում, անչափահաս 3 աղջիկների կողմից իր հասցեին հնչեցրած «Կպցրեց» արտահայտությունը կատարելուց և ծիծաղելու պատճառով վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ մեկ անգամ ապտակել է աղջիկներից մեկի դեմքին և մազերից բռնելով՝ քաշքշել է այս ու այն կողմ՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Լիլյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը