Լրահոս

31.08.2016 13:45


Գ. Սուրենյան. «Հենց այսօր երեկոյան ժամերից ցիկլոն է գալիս»

Գ. Սուրենյան. «Հենց այսօր երեկոյան ժամերից ցիկլոն է գալիս»

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի անկայունություն կլինի՝ ջերմաստիճանի նվազումներով ու բարձրացումներով, երկրորդ տասնամյակում ջերմաստիճանը կրկին կբարձրանա, իսկ երրորդ տասնօրյակում կայուն կնվազի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանի խոսքով՝ այս տարի օգոստոսին գրանցվել է կլիմայական շեղում. ջերմաստիճանը 5–7 աստիճանով նորմայից բարձր է եղել:

–Այսօր՝ երեկոյան ժամերից, ցիկլոն է գալիս՝ սառը օդային հոսանքներով։ Սեպտեմբերի մեկից մինչեւ հինգը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության տակ, մարզերում կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպներ են սպասվում: Ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի սեպտեմբերի 1-2-ը: Ջերմաստիճանի անկումը նկատելի կլինի հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին:

Ավելի ուշ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարով գաս) Հոգնեցինք այս անապատային փոշուց ու տապից։

Հ. Գ. Ժողովո՛ւրդ, չկարծեք, թե ձմեռ է գալու, պարզապես ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ին աստիճանաբար 5-7 աստիճանով նվազում է և մոտենում է նորմային»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը