Լրահոս

01.09.2016 09:35


Վարդենիս-Սոթք ճանապարհին բախվել են «Mercedes C180»–ը և «ГАЗ-53»–ը

Վարդենիս-Սոթք ճանապարհին բախվել են «Mercedes C180»–ը և «ГАЗ-53»–ը

Օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի 34 RU 460 (վարորդ՝ 1984 թ. ծնված Հ. Ն.) և «ГАЗ-53» մակնիշի 63 OL 464 (վարորդ՝ 1977 թ. ծնված Գ. Դ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «ГАЗ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1998 թ. ծնված Պ. Դ.-ը, տեղափոխվել են Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը