«Ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից Անկախության ժամանակահատվածում, ելնելով բնակչության սոցիալական ծանր վիճակից, երկրում առկա ծայրահեղ բևեռվածության և գործազրկության աճից և բարոյահոգեբանական ծանր իրավիճակից, արտագաղթել են շուրջ մեկ և կես միլիոն բնակիչ:
Եթե մինչև 1994թ. մայիսը արտագաղթը պայմանավորված էր նաև Արցախյան պատերազմով, շրջափակումով և միութենական շուկայի կորստով, որն ինքնին պահանջում եր հստակ պետական մտածված քաղաքականություն, ապա և այդժամ, և դրանից հետո չիրականացվեց նպատակային համալիր քաղաքականություն, որպեսզի կանխվեր մասսայական արտագաղթը: Հակառակը, ստեղծվեց մի հակաժողովրդական համակարգ, որն իր գոյությամբ խթանում է Հայաստանի հայաթափումը:
Մեր գնահատականներով արտագաղթի հիմնական պատճառներից են.
. սոցիալ-տնտեսկան բարեփոխումների սխալները և հետագա դադարեցումը,
. տնտեսական կյանքում պետության ինքնաբացարկը,
. սոցիալական ոլորտի և հասարակական հարաբերությունների թերագնահատումը,
կառավարման անարդյունավետությունը, երկրում խանական կառավարման համակարգի հաստատումը,
. ՀՀ քաղաքացու, Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների սահմանափակումը կամ արգելումը, ազատ ձեռներեցության, մրցակցության խոչընդոտումը, աշխատողների սոցիալական իրավունքների և պաշտպանվածության ոտնահարումը,
. ներդրումային միջավայր ստեղծելու անընդունակությունը, մենաշնորհային տնտեսության ստեղծումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ռեժիմի կողմից տարվող հստակ քաղաքականությունը,
. քաղաքացու, մարդու համար ապագայի նկատմամբ հույսի, հավատի ոչնչացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը,
. բարոյական արժեհամակարգի խեղումը և վերացումը,
. իշխող ռեժիմների կողմից ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի ստեղծումը, և վերջիններիս կողմից ստեղծված օլիգարխների միջոցով հայ մարդու' աշխատավորի, գյուղացու անմարդկային շահագործումը և իրավական անպաշտպանվածությունը։
Իշխող ռեժիմի կողմից մարդկանց արտագաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծումը ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրներին' Ռուսաստանի Դաշնությանը և Եվրամիությանը հուշում են, որպեսզի վերջիններս անցնեն գործնական քայլերի:
Աննախադեպ է Ռուսաստանի Դաշնության կողմից «հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում վերջին մի քանի ամսում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը հետխորհրդային պետությունների տարածքներում:
Նոր միգրացիոն քաղաքականություն իրականացնող երկրներում հեշտությամբ ինտեգրվող, երկրի պետական լեզվին քիչ թե շատ տիրապետող, քրիստոնեա, գործունյա և ձեռներեց հայերը տվյալ երկրների համար իսկական պարգև են:
Առանց մեծ աղմուկի, սակայն նպատակային սեմինարների միջոցով, Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնելով իրենց երկրում բնակվելու, աշխատելու աննախադեպ լավ պայմանների հետ, Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը իրականացնում է քայլեր, որոնց հետևանքները մոտ ապագայում Հայաստանի համար ճակատագրական կարող են լինել:
ՀՀ-ից բնակչության նոր արտագաղթ կազմակերպելուն է միտված նաև հոկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ Էրեբունի-Նուբարաշեն համայնքի զբաղվածության կենտրոնում հիմնած Միգրացիոն ռեսուրսի կենտրոնը: Ընդ որում Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է նման կենտրոններ հիմնել նաև Հայաստանի այլ շրջաններում:
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ից Ֆրանսիա մեկնողների համար հեշտացվել է Ֆրանսիա մուտքի արտոնագիր ստանալու կարգը:
Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը, նվիրյալ և կարող ուժերը ի լուր ամենքի, նախ պետք է բարձրաձայնեն սպասվելիք համազգային ժողովրդագրական մեծ աղետի մասին, համատեղ ելքեր փնտրեն և կիրառեն գործնական քայլեր արտագաղթի բուն պատճառները վերացնելու նպատակով և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծեն ներգաղթի համար անհրաժեշտ պայմաններ:
Իրավիճակը ճգնաժամային է, սակայն անհույս չէ։ Ելքեր միշտ կարելի է գտնել։
Մեր հայրենակիցներին հորդորում և հուսադրում ենք, որ մենք վճռական ենք տրամադրված և կասկած չունենք, որ համատեղ, համաժողովրդական պայքարի արդյունքում, գործադրելով կամք և նվիրում հնարավոր է շտկել իրավիճակը և վերացնել արտագաղթին նպաստող հանցավոր համակարգը և կերտել Հայաստան, որտեղ կուզենան ապրեն բոլոր հայերը»։
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը