Լարիսա Ալավերդյան. «Ամրագրե՛նք պետականորեն այն, ինչ նվաճել ենք ազգովի»
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին Լարիսա Ալավերդյանն ասել է, որ արդեն մեկ տարի է «Ժառանգություն» խմբակցությունն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը։ Նա նշել է՝ աներկբա է, որ Արցախի Հանրապետության կայացումն օրինական է և միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անթերի։
-Չնայած չնաշխարհիկ անուններ կրող և ավելի քան կասկածելի տարրեր պարունակող այսպես կոչված սկզբունքների և հայտարարությունների՝ ժողովրդի կամքը և համայն հայության հերոսամարտի արդյունքում կայացած երկրորդ հայկական պետության անկախությունը պաշտպանելու վճռականությունն անդրդվելի է։ Այնուամենայնիվ, մնալով չճանաչված, և առաջին հերթին՝ Հայաստանի կողմից, Արցախը զրկվում է միջազգային հանրության անդամ դառնալու և դրանով իսկ պետությանը բնորոշ զարգացման միջոցներ ձեռք բերելու հնարավորությունից,-ընդգծել է նա և հավելել, որ Արցախի ճանաչումը Հայաստանի և հայության ինքնաճանաչումն է, սեփական պատմության և ապագայի հանդեպ պատասխանատվության ճանաչումը։
Լ.Ալավերդյանի խոսքերով՝ Միջազգային հանրության անունից հանդես եկող որոշ կառույցներ մեր տարածաշրջանը դիտում են որպես նավթի ու գազի խողովակաշարերի միջանցք և այդ պատճառով դարձել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նախագծերի խրախուսողը, Ադրբեջանի և Թուրքիայի թիրախն էլ ամենևին միայն Արցախը չէ, այլև Հայաստանն ու համայն հայությունը։
-Արցախահայության իրավունքները լիարժեք իրականացնելու, Արցախի՝ որպես պետության, զարգացումն ապահովելու և Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններն օրինականացնելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Արցախ պետության ճանաչումն է։ Ամրագրե՛նք պետականորեն այն, ինչ նվաճել ենք ազգովի,-ասել է Լարիսա Ալավերդյանը։

7or.am