Կալանավորվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 1 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Արթենյանը հսկողություն չի սահմանել քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ծառայողների քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի զբոսախցերի ու 5-րդ հարկի խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության նկատմամբ: Արդյունքում՝ ենթակա ստորաբաժանման՝ ցերեկային հերթափոխի ավագ Ա.Սմբատյանն ու նույն հերթափոխի ծառայողներ Ա.Ավագյանն ու Վ.Հարությունյանը պատշաճ չեն կազմակերպել անվտանգության ապահովման բաժնի ռեժիմային բնույթի աշխատանքները, որի հետեւանքով քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, հսկողության բացակայության պայմաններում, թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը կտրել-ջարդելու եղանակով, ինքնաշեն պարանների գործադրմամբ դիմել են փախուստի:
Ս.Արթենյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն